ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահությունը մտադիր է Ղրիմում բացել գիտական կենտրոն: Այդ մասին հայտարարել է ակադեմիայի նախագահ Վլադիմիր Ֆորտովը: Ֆորտովը նշել է նաև, որ այդ որոշումը կայացվել է ակադեմիայի փակ նստաշրջանում: Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ կբավարարվի Ղրիմյան աստղաֆիզիկայի դիտարանի՝ ՌԴ ակադեմիայի գիտական կենտրոնի ենթակայության տակ անցնելու խնդրանքը: